Ամեն անգամ նախագահական ընտրություններից առաջ ամերիկյան ներքին քաղաքականությունը վերածվում է գլոբալ շոուի: Ամբողջ աշխարհն է հետևում թեկնածուների դեբատներին: Մինչդեռ ընտրական համակարգն Ամերիկայում այնքան բարդ է, որ շատերը հարցնում են, իսկ ի՞նչ իմաստ ունի այսքան փող ծախսել նախընտրական արշավի վրա: Ի վերջո, ոգևորված մեծամասնությունն այս հարցում որոշիչ դեր չունի: Ամերիկյան ընտրական համակարգի մասին զրուցել ենք քաղաքական գիտությունների թեկնածու Արմեն Ղազարյանի հետ: