16:51   30-03-2021
«Թույլ տալ հայկական Ղարաբաղին համաձայն ազգաբնակության անդրդվելի կամքի կցվել Հայաստանին». Թումանյանի՝ 1919թ.-ի ելույթն Արցախի մասին այսօր առավել քան արդիական է
Թողնել մեկնաբանություն

Տարների առաջ Թումանյանի տուն-թանգարանի
ջանքերով նորից շրջաառություն մեջ դրվեց Արցախյան հարցի վերաբերյալ ելույթ, որ Թումանյանն
ունեցել է 1919թ.-ին՝ Արցախի համար դարձյալ կարևորագույն ժամանակաշրջանում: Թիֆլիսում
բազմահազարանոց ցույցին Թումանյանի ելույթը պատմական փաստագրում և իրավական արձանագրում,
պահանջ էր Արցախի բնակչության ինքնորաշման և կարգավիճակի: Թումանյանի տուն-թանգարանի
տնօրեն Անի Եղիազարյանը ներկայացնում է այդ ելույթից հատված: «Ղարաբաղն իր 300.000
հայությամբ, որ կազմում է ամբողջ ազգաբնակության մոտ 80 տոկոսը, հերոսական կռիվ մղեց
տաճկական զորքի դեմ: Որ Ղարաբաղի այդ հերոսամարտը անվիճելի է դարձնում նրա պատմական
և օրգանական կապը մայր երկրի հետ: Մի կապ, որ ամբողջ Ղարաբաղի հայությունը իր հինգ
համագումարներում հայտարարել է իբրև ազգաբնակության ինքնորոշման սրբազան մի կամք, նկատի
ունենալով ադրբեջանի ոտնձգությունները` անվիճելի հայտատարելու Ղարաբաղը, բխում է  նրա նվաճողական քաղաքկանությունից, որ ներշնչում
 է Ադրբեջանին Տաճկաստանը: …«Թույլ տալ հայկական
Ղարաբաղին համաձայն ազգաբնակության անդրդվելի կամքի կցվելու Հայաստանին»….

Loading...