18:32   01-04-2021
Ազգը ապացուցի, որ պատրաստ է հաղթանակի համար քայլերի. սա կլինի շնորհակալություն Կոմանդոսին
Թողնել մեկնաբանություն

Հադրութի Տող գյուղի ազատագրման օպերացիայում
չհաջողեցի. այդ գործում ինձ փոխարինելու եկավ Կոմանդոսը: Երբ տվյալներ էի փոխանցում,
վստահ էի, որ չի հաջողելու. եթե ինձ՝ որպես հրամանատարի, օպերացիան չհաջողվեց, ապա
ռուսական բանակի գնդապետին, որ չուներ անձնակազմ, հաստատապես չէր հաջողվի: Սխալվեցի.
Կոմանդոսը հաջողեց, Տողն ազատագրվեց: Սա պատերազմում մեր առաջին մեծ հաղթանակն էր:
Կոմանդոսը առաջին հաղթական փուլի մեկնարկողն ու խորհրդանիշն է: Տողի, Բերձորի ազատագրումը
ոչ պակաս կարևոր էր, քան Շուշիի ազատագրումը: Տարիների հետ ստացվեց այնպես, որ Կոմանդոսին
միայն Շուշիի ազատագրման հետ կապեցին. ահռելի է Կոմանդոսի դերն ամբողջ պատերազմում:
Արկադի Տեր-Թադևոսյանին հաջողվեց միավորել, համախմբել տարբեր ջոկատների, լարված հարաբերություններ
ունեցող հրամանատարների:

Loading...