15:29   07-04-2021
Արցախում բոլորն էին վստահում Կոմանդոսին. եթե հրամանատարն Արցախում էր, ուրեմն իրենք ապահով ու անվտանգ էին
Թողնել մեկնաբանություն

1992թ.-ին, երբ հասանք Վանք գյուղ,
ճանապարհին ճամպրուկներով մարդկանց տեսանք. սպասում էին, որ հնարավոր մեքենաներով Երևան
գնան: Գյուղը ռմբակոծվում էր, վտանգավոր էր մնալը: Հանկարծ լուր ստացանք, թե Կոմանդոսը
եկավ Արցախ, լուրի հետ մեկտեղ ճանապարհի ճամպրուկներն անհետացան. մարդիկ վերադարձան
իրենց տները: Բոլորն էին վստահում, հավատում Կոմանդոսին, և եթե հրամանատարն Արցախում
էր, ուրեմն իրենք էլ  ապահով ու անվտանգ էին:
Արկադի Տեր-Թադևոսյանը պատերազմից վերադարձած եզակի զորավարներից էր, որ մարդկային
նկարագիրը չկորցրեց, լուռ, համեստ շարունակեց իր գործը: 

Loading...