18:02   07-04-2021
Սիրիան լավագույն օրինակն է հասկանալու՝ ինչի կարող է հանգեցնել Թուրքիայի հետ «բարեկամությունը»
Թողնել մեկնաբանություն

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի ու
Էրդողանի ջերմագույն, եղբայրական հարաբերություններին այսօր հառնում է ավերված, մասնատված
Սիրիան: 2011թ.-ին, երբ Սիրիայում սկսվեցին ժողովրդական հուզումները, Էրդողանը Ասադի
հանդեպ վարվեց ինչպես Հուդան: 2016-2020թթ. Թուրքիան լայնածավալ ռազմական գործողություններ
սկսեց Սիրիայի հյուսիսում, դե իսկ սիրիացի փախստականների հանդեպ «մարդասիրությունը»
օգտագործեց Եվրոպայից զիջումներ կորզելու համար: Հիմա, երբ ողբերգական պատերազմից հետո
հայաստանյան իշխանությունը տարբեր խողովակներով տարածում է Թուրքիայի հետ հարաբերություններ
կարգավորելու, բարեկամանալու, թշնամի չլինելու դիսկուրսը, աչքներիս առաջ պիտի ունենանք
ավերված Սիրիան: Աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ դարձած Սիրիան մեզ համար լավագույն
դաս պիտի դառնա: 

Loading...