10:51   10-04-2021
Ադրբեջանում ավարտվել են ադրբեջանա-թուրքական զինված ուժերի համատեղ զորավարժությունները
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանում ավարտվել են ադրբեջանական և թուրքական զինված ուժերի օպերատիվ-մարտավարական զորավարժությունները: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, համատեղ զորավարժությունների ընթացքում ստուգվել է ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցությունը, օպերատիվ ստորաբաժանումների հրամանատարների մոտ ռազմական որոշումներ կայացնելու հմտությունները, ինչպես նաև նախաձեռնողականության դրսևորման և ստորաբաժանումների կառավարման ունակությունները: Զորավարժությունները մեկնարկել էին ապրիլի 8-ին:

Գրում է 1in.am -ը:

Loading...