ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի և Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հետ հեռախոսային բանակցությունների ժամանակ քննարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին տիրող իրավիճակը, հաղորդում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Պետքարտուղար Բլինկենը և արտաքին գործերի նախարար Լե Դրիանը հաստատել են իրենց անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Նրանք քննարկել են Ռուսաստանի կողմից վտանգավոր և անպատասխանատու հռետորաբանությունը, բռնազավթված Ղրիմում և ուկրաինական սահմանների երկայնքով ռազմական ներկայության ավելացումը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելքում շփման գծի երկայնքով միակողմանի սադրանքները դադարեցնելու անհրաժեշտությունը»,- ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
Գրում է 1in.am -ը: