10:56   10-04-2021
Տիխանովսկայան հրաժարվել է մասնակցել Բելառուսի հաջորդ նախագահական ընտրություններին
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի ընդդիմության առաջնորդ և Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հրաժարվել է մասնակցել հանրապետության հաջորդ նախագահական ընտրություններին: Այս մասին Տիխանովսկայան հայտարարել է իր Youtube-ալիքում՝ պատասխանելով օգտատերերի հարցերին:

Տիխանովսկայան հիշեցրել է նաև ժողովրդին ուղղված իր նախընտրական ուղերձը, որում ասել էր, որ հանրապետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում նա նոր, արդար ընտրություններ անցկացնելու մանդատ է ստանում:

«Բայց, ձեռք բերելով այս փորձը, ես վստահ եմ, որ կարող եմ օգտակար լինել բելառուսներին և կլինեմ բելառուսների կողքին: Բայց օգտակար լինելու համար պարտադիր չէ նախագահ լինել»,- հավելել է Տիխանովսկայան:

Նա նաև նշել է, որ ապագայում Բելառուսը տեսնում է որպես խորհրդարանական-նախագահական հանրապետություն:

Loading...