10:57   10-04-2021
Ռուսաստանը կարող է սահմանափակել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը. «Իզվեստիա»
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը ապրիլի 12-ից կարող է սահմանափակել ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ՝ այս երկրում կորոնավիրուսի հետ կապված ծանր իրավիճակի պատճառով: ՌԴ տրանսպորտի նախարարությունը նշել է, որ ավիահաղորդակցության ամբողջական արգելք չի լինի:

Ըստ «Իզվեստիա»-ի, սահմանափակումը կարող է ազդել չարտերային փոխադրումների, ինչպես նաև բեռնափոխադրումների մի մասի վրա:

Նաև հնարավոր է 14-օրյա կարանտին սահմանվի Թուրքիայից ժամանող ռուսաստանցիների համար:

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան նշել էր, որ ամենից հաճախ հենց Թուրքիայից են կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված շտամներ բերում Ռուսաստան:

Գրում է 1in.am -ը:


Loading...