11:46   10-04-2021
ԱՄՆ-ը պատրաստ է չեղարկել միջուկային գործարքին հակասող Իրանի դեմ պատժամիջոցները
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգները պատրաստ է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք հակասում են միջուկային գործարքին, ինչը սակայն չի նշանակում բոլոր սահմանափակումներից հրաժարում՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

Այս մասին հայտնել ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Մանրամասների մեջ չխորանալով՝ կասեմ, որ մեր դիրքորոշումն այն է, որ մենք պատրաստ ենք չեղարկել բոլոր այն պատժամիջոցները, որոնք դեմ են միջուկային գործարքին: Սակայն դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը կչեղարկի բոլորը, քանի որ կան այնպիսիները, որոնք արդարացված են»,- նշել է դիվանագետը:

Loading...