11:51   10-04-2021
Արցախի ղեկավարի աշխատակազմում քննարկվել են հետպատերազմյան իրավական որոշ հիմնախնդիրների հնարավոր լուծումներ
Թողնել մեկնաբանություն

Արցախի՝ Պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի հերթական նիստը՝ Արցախի ղեկավարի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ապրիլի 9-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նիստի ժամանակ քննարկվել են մի շարք իրավական հիմնախնդիրների լուծմանն առնչվող նախագծեր: Մասնավորապես, առանձնահատուկ քննարկում է եղել ռազմական դրության իրավական ռեժիմում տեղահանված անձանց բնակարանային ապահովվածության հետ կապված լուծումների շուրջ՝ առաջարկելով նախատեսել տեղահանվածների համար բնակֆոնդի վարձակալման պայմանների խախտման դիմաց պատասխանատվության, ինչպես նաև պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի հարկադիր օգտագործման միջոցներ:

Շահագրգիռ քննարկումներ են ծավալվել նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած  զինծառայողներին սոցիալական աջակցություն տրամադրելու, տեղահանվածների աշխատանքային ստաժի վերականգնման, քաղաքացիական զոհերի ու բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակների հարցերի շուրջ:

Խորհրդի հավանությանն արժանացած նախագծերը օրենքով սահմանված կարգով ընթացքավորվելու են:

 

Loading...