11:56   10-04-2021
Բեյրութի նավահանգստի վերականգնումը կարժենա 5 մլրդ դոլար
Թողնել մեկնաբանություն

Բեյրութի նավահանգստի վերակառուցման նախագծի իրականացումը կարժենա 5 մլրդ ԱՄՆ դոլար և թույլ կտա ստեղծել լրացուցիչ 50 հազար աշխատատեղ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Լիբանանի տրանսպորտի և հասարակական աշխատանքների նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը:

«Ծրագրով նախատեսվում է նավահանգստի ենթակառուցվածքները ոչ միայն դարձնել ավելի ժամանակակից՝ բեռնափոխադրման ծավալների մեծացման նպատակով, այլև այն ընդլայնել դեպի արևելք՝ Բուրջ Համուդի ուղղությամբ»,- հայտնել է նախարարի պաշտոնակատարը:

Նախագծի հեղինակները գերմանական ընկերություններ են:

Բեյրութի նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել 2020 թվականի օգոստոսի 4-ին, ինչի հետևանքով զոհվել էր առնվազն 215 մարդ, ավելի քան 7500-ը վիրավորվել: Դրա հետևանքով անօթևան էր մնացել 300 հազար մարդ: Պատճառը եղել էր նավահանգստում պահվող ամոնիումի նիտրատի պայթյունը:

Loading...