11:57   10-04-2021
Ռուսաստանը կստեղծի ականների մաքրման նորագույն ռոբոտ
Թողնել մեկնաբանություն

ՌԴ Զինված ուժերի համար մշակվում է նորագույն ծանր ռոբոտաշինական ականազերծման համալիր: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ում:

Այսօր՝ ապրիլի 9-ին, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «766 արտադրատեխնոլոգիական կոմպլեկտացիայի գնումների վարչությունում» ստուգել է պետական ​​պաշտպանական պատվերի կատարումը: Ձեռնարկությունում մշակում են ռոբոտատեխնիկական համակարգեր տարբեր ուղղությունների համար:

Ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստավիցկին տեղեկացրել է, որ ներկայումս, բացի «Ուրան -6»-ից, որն արդեն մատակարարվում է զորքերին, այժմ աշխատանքներ են տարվում ականազերծող ծանր ռոբոտների ստեղծման ուղղությամբ: Նախարարությունից հայտնում են, որ նոր համալիրները նախատեսված կլինեն զգալիորեն ավելի հզոր հակատանկային ականներից տեղանքը մաքրելու համար:

Գրում է Shantnews.am -ը:

Loading...