12:56   10-04-2021
Չինաստանը թույլատրել է կլինիկական փորձարկումները կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի համար
Թողնել մեկնաբանություն

 Չինաստանի իշխանությունները թույլատրել են կլինիկական փորձարկումները կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութի համար, որը մշակում է դեղագործական ընկերությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Sinopharm-ից հայտնել են, որ նոր պատվաստանյութը օրգանիզմում ավելի ուժեղ իմունիտետ է մշակելու ընդդեմ կորոնավիրուսի:

Պաշտոնական տվյալներով, Չինաստանում մշակվում են կորոնավիրուսի դեմ ևս հինգ պատվաստանյութեր:

Loading...