13:06   10-04-2021
Համարձակություն չունեցան. Զուրաբիշվիլին` տապալված բանակցությունների մասին
Թողնել մեկնաբանություն

Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը համարձակություն ու տղամարդկություն չունեցան` զիջումների գնալ ու համաձայնել Եվրամիության առաջարկներին, որոնք կօգնեին հաղթահարել քաղաքական ճգնաժամը։ Այսպիսի կարծիք է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին` խորհրդարանում տարեկան զեկույցով հանդես գալու ընթացքում, փոխանցում է Ալիք Մեդիան։

«Կառավարությունը համարձակություն չուներ որոշ «դետալներից» վեր դասել երկրի կայունությունը և ժողովրդավարական առաջընթացը, Եվրոպայի հետ ակտիվ համագործակցությունը: Ընդդիմությունն էլ չհամարձակվեց դրսի շանտաժից ու ճնշումից ազատվել, հարգել իր ընտրողներին և ընտրել բազմակուսակցական խորհրդարան վերադառնալու քաղաքական ուղին»,- ասաց Զուրաբիշվիլին:

Նրա կարծիքով` հաշվի առնելով անվտանգության բազմաթիվ մարտահրավերները, որոնք առաջ է բերել COVID-19 համաճարակը, քաղաքական պառակտումները, բևեռացումը և «սառեցված» պետությունից դուրս գալու անկարողությունը դառնում են էլ ավելի անհասկանալի:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը ՝ իշխանությունների և ընդդիմության միջև բանակցային գործընթացում միջնորդի ջանքերի համար` համոզմունք հայտնելով, որ Եվրոպական խորհրդի ղեկավարի հատուկ ներկայացուցչի առաջարկած համաձայնագրի տարբերակը կօգնի կողմերին հասնել «պրագմատիկ և հավասարակշռված փոխզիջման»:

Գրում է Shantnews.am -ը:

Loading...