14:01   10-04-2021
Ասկերանի Իվանյան համայնքում կիրականացվի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք
Թողնել մեկնաբանություն

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ կեսօրին The Halo trust ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք:
 
«Նշենք, որ ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների հետ մեկտեղ, հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում: Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի տեղում:
 
Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ: Պարզաբանումների և այլ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասված է հայտարարությունում:

Loading...