14:04   10-04-2021
Հայաստանի և Ռուսաստանի ԱՕԿ-ները համագործակցության հուշագիր են ստորագրել
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի և Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտենները համագործակցության հուշագիր են ստորագրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներ Ստանիսլավ Պոզդնյակովը և Գագիկ Ծառուկյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին:   Դա պայմանավորում  է երկու երկրների   մարզական ֆեդերացիաների,  մարզակառույցների, մարզական գերատեսչությունների  և  բնագավառի մյուս կառույցների մասնագետների, մարզիչների,  մարզիկների համար փոխայցելությունների  կարգով կազմակերպել համատեղ  ուսումնամարզական հավաքներ,  դասընթացներ,   տեսագործնական պարապմունքներ,փորձի փոխանակումներ  և այլ միջոցառումներ:

2021թ. ապրիլի 9  -ին կողմերի ստորագրած  հուշագիրը  ուժի մեջ  է լինելու  չորս տարով:

Loading...