15:08   10-04-2021
Վրաստանում քաղաքական իրավիճակը մտահոգություն է առաջացնում. ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ
Թողնել մեկնաբանություն

«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջերալդ Քոնոլին Վրաստանի կառավարությանը կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, իսկ ընդդիմությունը` հարգել օրենքի գերակայությունը», – ասված է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Նա այս հայտարարությունն արել է Վրաստանում քաղաքական ճգնաժամի լուծման միջնորդական ջանքերի հերթական խափանումից հետո:

Ըստ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի՝ Վրաստան-ՆԱՏՕ միջխորհրդարանական խորհրդի նիստի քննարկման հիմնական թեման էր Վրաստանի քաղաքական ճգնաժամը, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը և Վրաստանի ակտիվ ներդրումը եվրաատլանտյան անվտանգության մեջ:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահը կարևորել է ժողովրդավարական արժեքների պահպանումը որպես ՆԱՏՕ-ին անդամակցության հիմնական պայման: Ջերալդ Քոնոլին վերահաստատել է վեհաժողովի անփոփոխ պատրաստակամությունը՝ աջակցելու Վրաստանին իր եվրաատլանտյան և ժողովրդավարական ճանապարհին:

Նա նաև դատապարտել է ռուսական ագրեսիան և վերահաստատել վեհաժողովի անվերապահ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

Գրում է Shantnews.am -ը:

Loading...