15:13   10-04-2021
Մոսկվան ինքն է որոշում, թե ինչպես տեղաշարժել զորքերն իր տարածքով. Պուտինի պատասխանը Մերկելին
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոչին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է, որ Մոսկվան ինքն է որոշում, թե ինչպես տեղաշարժել զորքերն իր տարածքով: Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահն անհրաժեշտ պարզաբանում  է տվել: Մենք ազատ ենք մեր հայեցողությամբ տեղաշարժել մեր զինված ուժերը և ցանկացած ստորաբաժանում Ռուսաստանի տարածքով մեկ», – պարզաբանել է խոսնակը:

Ավելի վաղ Մերկելը Ռուսաստանին կոչ էր արել հրաժարվել Ուկրաինայի հետ սահմանին զորքերի կուտակումից: Գերմանիայի կառավարության կոչը կապված էր Դոնբասում իրավիճակի սրման հետ:

Մերկելին պատասխանել էին նաև Պետդումայից.

«Մերկելի պահանջը Պուտինին «մի փոքր սխալ հասցեով է», – հայտարարել են Պետդումայում:

Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ևս անդրադարձել է Մերկելի հայտարարությանն ու ասել, որ արևմտյան առաջնորդները պետք է կատեգորիկ խոսեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, այլ ոչ թե Ռուսաստանի ղեկավարի:

Գրում է Shantnews.am -ը:

Loading...