15:13   10-04-2021
Ճապոնիայում մեկ օրվա ընթացքում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել
Թողնել մեկնաբանություն

Շաբաթ օրը Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուսու կղզու հարավում տեղի է ունեցել հինգ երկրաշարժ՝ յուրաքանչյուրը 4 մագնիտուդ ուժգնությամբ. ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել: Այս մասին հայտնում է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկարա կղզիների մերձակայքում, որոնք վարչականորեն պատկանում են Կագոսիմա պրեֆեկտուրային: Դրանցից ամենաուժեղը 5 և 5.2 մագնիտուդով էին: Այս տարածքում ընդամենը մեկ օրվա ընթացքում, ըստ սեյսմոլոգների, տեղի է ունեցել 1 մագնիտուդից բարձր 32 երկրաշարժ:

Բոլոր դեպքերում օջախը գտնվել է օվկիանոսի հատակին՝ մոտ 20 կմ խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում: Օդերևութաբանական գրասենյակն ուսումնասիրում է տեղի ունեցած սեյսմիկ ակտիվության բնույթը և զգուշացնում է, որ այն կարող է տևել մի քանի օր:

Գրում է Shantnews.am -ը:

Loading...