15:16   10-04-2021
Հունաստանում սպանել են հայտնի քրեական լրագրողի
Թողնել մեկնաբանություն

Աթենքում սպանվել է հույն հայտնի լրագրող Յորգոս Կարայիվազը: Իր երկրում նա հայտնի է քրեական թեմաներով ռեպորտաժներով:

Ինչպես հաղորդում է Kathimerini թերթը, սպանությունը տեղի է ունեցել Ալիմոսի շրջանում: Անհայտ անձինք ժամանել են մոտոցիկլետվ և դարանակալել լրատվամիջոցի աշխատակցի տունը: Տղամարդու վրա կրակել են առնվազն վեց անգամ։

Հարձակման ժամանակ նրանք, հավանաբար, խլացուցիչով ատրճանակներ են օգտագործել: Նրանք հարձակվել են, երբ Կարայիվազը տուն էր վերադառնում նկարահանումների ավարտից հետո: Ոստիկանության տվյալներով ՝ հանցագործները պրոֆեսիոնալ մարդասպաններ են եղել:


Գրում է 1in.am -ը:


Loading...