14:00   12-04-2021
Հավատալ թե ոչ սոցհարցումներին․ «սատանան» չափման մեթոդոլոգիաների մեջ է. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Վերջին շրջանում քաղաքական իրադարձությունների ֆոնին հատկապես քաղաքական դաշտում խիստ քննադատության են արժանանում սոցիալական հարցումները։ Կասկածի տակ է առնվում չափման մեթոդոլոգիան, շատերն էլ թվերի ետևում փորձում են գտնել աներևույթ պատվիրատուի: Բարձր վարկանիշի արժանացած քաղաքական գործիչները սովորաբար համաձայն են թվային պատկերին, իսկ ցածրերը անգամ կասկածում են Հայաստանում սոցիոլոգիայի գոյությանը։

 «Գելլափ Ինթերնեյշնլ» միջազգային հեղինակավոր կազմակերպության «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության իրականացրած քաղաքական բնույթի հարցումների միակ պատվիրատուն հենց «Գելլափն» է, որի առաջ հայկական ներկայացուցչությունը ունի պարտավորություն ժամանակ առ ժամանակ Հայաստանում քաղաքական հարցումներ իրականացնելու։

Կասկածից վեր է, որ միջազգային «Գելլափը» քաղաքական տեսանկյունից միանգամայն չեքոք է։

«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցի խոսքով իր ներկայացրած ընկերությունը իրականացնում է նաև պատվերով հարցումներ, սակայն  դրանց ժամանակ հարցման մասնակցին անպայման իրազեկում են պատվիրող կողմի ով լինելը։

Loading...