18:50   16-04-2021
Մենք պետք է մեր գերիների, անհետ կորածների ծնողների կողքին կանգնենք, սատարենք, բայց ՊՆ, ԳՇ, զորամասեր շրջափակելն անթույլատրելի է
Թողնել մեկնաբանություն

Բանակն ընդունու՞մ է, որ պարտվել ենք. ընդունելը ճիշտ է՝ 0-ից սկսելու, սխալները
շտկելու, վերակառուցելու մոտիվացիա ունենալու համար: Ահռելի աշխատանք կա անելու, և
բանակին ուղղված ցանկացած մանիպուլյացիա պետք է բացառել. բոլորիս անվտանգությունից
է բխում: Մեր գերիների ծնողներին մենակ թողնել չի կարելի. եթե իրենք դեսպանատների,
պետական կառույցների մոտ ցույցեր են կազմակերպում, պիտի կանգնել իրենց կողքին, բայց
ՊՆ, ԳՇ, զորամասեր շրջափակել որևէ դեպքում չի կարելի: Ինչպես որ չի կարելի «երեխեքին»
Արցախից վերադարձնելու պահանջ ներկայացնել. գուցե վաղը առհասարակ պահանջեք, որ բանակը
կազմալուծվի:  Մեր զավակները պետք է ծառայեն
այնտեղ, որտեղ հարկ կգտնի պետությունը. հանուն հայրենիքի, հանուն պետականության, հանուն
ձեր իսկ անվտանգության: 

Loading...