11:47   20-04-2021
Խաղաղապահները 50 ուխտավորի ուղեկցել են Ամարաս և Դադիվանք վանքեր
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանյան խաղաղապահները նախօրեին ավելի քան 50 ուխտավորի ուղեկցել են Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ, որոնք գտնվում են Արցախում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Դադիվանքը հնագույն քրիստոնեական վանքերից մեկն է և գտնվում է Քարվաճառի շրջանի տարածքում, որը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:

Loading...