12:51   20-04-2021
Հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը կլինի վարչապետի պաշտոնակատար. Եղոյան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հրաժարականից հետո նա կլինի վարչապետի պաշտոնակատար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե օրենքը թույլ է տալիս, որ վարչապետի հրաժարականի դեպքում ժ/պ լինի նաև փոխվարչապետը:

Նա հիշեցրեց՝ վարչապետն ասել է, որ հրաժարական կներկայացնի ապրիլի վերջին տասնօրյակում, պատգամավորը օրը կոնկրետ չի կարող ասել: «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինքո՞վ, թե՞ կուսակցությունների ձևաչափով կգնա ընտրությունների, հարցը դեռ քննարկվում է, վերջնական որոշում չկա:

«Հրաժարականից հետո պաշտոնակատարը լինելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Եղոյանը:

Loading...