14:36   20-04-2021
Դա ընդամենը գաղափար է, որի դետալները կարող են փոխվել. Եղոյանը՝ զինծառայության ժամկետը կրճատելու մասին
Թողնել մեկնաբանություն

Ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին վարչապետի հայտնած միտքն ընդամենը գաղափար է, որ բարձրաձայնվել է հանրային քննարկում ծավալելու նպատակով, այն կարող է փոխվել, ինչի հետևանքով ընդհանուր բովանդակությունն էլ կարող է փոխվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Նա նախ հորդորեց՝ երբ բարձրաձայնվում է որևէ գաղափար, չներկայացնել որպես հաստատված ծրագիր: «Տարբեր գաղափարներ կարող են բարձրաձայնվել: Աշխարհում կան ամենատարբեր ձևի բանակներ՝ տարբեր տևողությամբ ծառայությամբ, տարբեր ինտենսիվությամբ, ինտերվալներով ծառայությամբ: Երբ ընդամենը մի գաղափար բարձրաձայնվում է, խնդրում եմ չդարձնել հաստատված ծրագիր, որը հենց վաղը պետք է կառավարությունում հաստատվի: Դա մի գաղափար է, որի դետալները կարող են փոխվել, ինչի հետևանքով ընդհանուր բովանդակությունն էլ կարող է փոխվել»,-ասաց պատգամավորն ու այդ մասին խոսելը դեռ շատ վաղ համարեց:

Նրա խոսքով՝ գաղափարը բարձրաձայնվել է նաև հանրային քննարկում ծավալելու նպատակով:

Loading...