14:38   20-04-2021
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը Վաշինգտոն կմեկնի այս շաբաթ և Մոսկվա կվերադառնա առաջիկա շաբաթներին
Թողնել մեկնաբանություն

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն այս շաբաթ կմեկնի Վաշինգտոն, որտեղ խորհրդակցություններ կանցկացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների հետ, այնուհետև՝ «առաջիկա շաբաթների ընթացքում» կվերադառնա Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Դեսպան Սալիվանը կվերադառնա ԱՄՆ այս շաբաթ՝ հանդիպելու իր ընտանիքի անդամների և նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ, քանի որ նրանց հետ խորհրդակցելու հնարավորություն չի եղել այն պահից, ինչ նա համաձայնել էր անորոշ ժամանակով մնալ իր պաշտոնում»,- հայտարարել է ԱՄՆ ԱԳՆ ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտարարվել էր ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի հակառակ քայլերի մասին, որի համաձայն՝ Սալիվանն այն դիրքորոշումն ուներ, ըստ որի ռուսական կողմը պետք է «ստիպեր իրեն» հեռանալ, եթե ցանկանում է Մոսկվայից հեռացնել դեսպանին:

Loading...