14:43   20-04-2021
Էրդողանի կուսակցության մամուլի խոսնակը պնդում է, թե Թուրքիան չի ծրագրում վարձկաններին ուղարկել Դոնբաս
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, ըստ որոնց, Թուրքիան մտադիր է Սիրիայից գրոհայիններ տեղափոխել Դոնբաս։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

«Դա տրամաբանական չէ։ Մենք Ռուսաստանի հետ Սիրիայում գործում ենք միասին, ամուր բարիդրացիական հարաբերություններ ենք զարգացնում։ Նույնը՝ Ուկրաինայի հետ։ Առաջարկում ենք այդ երկրներին ելք գտնել դիվանագիտական ճանապարհով՝ ԵԱՀԿ միջնորդությամբ եռակողմ աշխատանքային խմբի միջոցով», – լրագրողների հետ հանդիպմանն ասել է Չելիքը։

Նա նաև շեշտել է նաև, որ Թուրքիան շարունակում է չճանաչել Ղրիմի կցում Ռուսաստանին։

Գրում է 1in.am -ը:

Loading...