14:44   20-04-2021
Սաուդյան Արաբիան TOS-1A ծանր հրանետային «Սոլնցեպեկ» համակարգ է կիրառել
Թողնել մեկնաբանություն

Սաուդյան Արաբիան ակտիվորեն օգտագործում է ավիացիան՝ փորձելով կանխել «Անսար Ալլահ» խմբավորման ուժերի առաջխաղացումը Մարիբի ուղղությամբ:

Հակամարտության ընթացքում առաջին անգամ օգտագործվել է TOS-1A «Սոլնցեպեկ» ծանր հրանետային համակարգը:

Ավելի վաղ Եմենի ապստամբները հարվածներ էին հասցրել Սաուդյան Արաբիայի Ջիզան նահանգի տարածքի վրա: Հարձակման էին ենթարկվել Սաուդյան Արաբիայի բանակի հենակետերը, ինչպես նաև նավթային ենթակառուցվածքների օբյեկտները: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայում տեղակայված ամերիկյան արտադրության ՀՕՊ համակարգերը ոչ միայն չեն կարողացել հետ մղել հարվածը, այլ իրենք են ոչնչացվել:

Գրում է 1in.am -ը:

Loading...