18:38   20-04-2021
«Ոչ թե ես եմ գերմանացի, այլ Բախն էր հայ». Երգեհոնահայր, երգեհոնահայ Վահագն Ստամբոլցյանը կդառնար 91 տարեկան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում երգեհոնային երաժշտության
առաջին կատարողն ու երգեհոնային արվեստի հիմնադիրը՝ Վահագն Ստամբոլցյանը կդառնար
91 տարեկան: Վլադիմիր անունից ինքնակամ հրաժարվելով՝ Վահագն դառնալով, Ստամբոլցյանը
ամբողջ կյանքում նվիրվեց ու ծառայեց հայի ինքնությանը: Ստամբոլցյանի շնորհիվ հոգևոր
երաժշտությունը ճանաչելի ու սիրելի դարձավ. նրա կախարդանքից Բախն ու Հենդելը հայացան,
իսկ Մաշտոցը, Կոմիտասը, Եկմալյանը դարձան համամարդկային արժեք: Հրաչյա Մաթևոսյանի շնորհիվ
մտերմացա վարպետի հետ և երբ առաջին անգամ պատիվ ունեցա իմ տանը նրան հյուրընկալելու՝
խնդրեցի ինձ նվիրել իր սկավառակները. ասաց չեմ կարող տալ, որովհետև չունեմ: Տարիներ
հետո թվայնացրի Ստամբոլցյանի երկու մեծ սկավառակ և ինքս նվիրրեցի վարպետին: Մի օր էլ
հանդգնեցի «Կարին »-ի համերգին հրավիրել, ավարտին ասաց՝ 30 տարի խռոված էի հայկական
պարարվեստից, այսօր դու հաշտեցրիր մեզ: Վարպետի այս բնորոշումն իմ կյանքի կարևորագույն,
պարտավորեցնող  գնահատականներից է: 

Loading...