14:00   26-04-2021
Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամենավստահելի պատվաստանյութը Սպուտնիկ V-ն է. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Չնայած պատվաստանյութերի լայն տեսականուն, կորոնավիրուսն աշխարհում դեռևս մնում է չհաղթահարված։ Լրատվամիջոցները խոսում են պատվաստվելու պատճառով մահվան դեպքերի մասին, ինչը հասարակությունում ծնում է անվստահության մթնոլորտ։

Հայ հասարակության վերաբերմունքը տվյալ հարցի շուրջ հասկանալու համար, Ապրիլի 15-17-ը ամբողջ հանրապետությունում իրականացվել է հեռախոսային հարցում, որին մասնակցել է 1012 քաղաքացի։ Արդյունքում պարզվել է, որ մեր հասարակության 48․1 % կողմ է պատվաստմանը իսկ 51․9% դեմ է առհասարակ ցանկացած պատվաստման։

Պատվաստվելուց չհրաժարվողների մեծ մասը՝ 52․4 %-ը կազմում են տղամարդիկ, իսկ կանայք` 44․6 %։

Հարցվողների 75․8 % վստահում է Սպուտնիկ-V պատվաստանյութին, իսկ 2,9%-ը պատվաստանյութերի հարցում նախապատվություն չունի։

«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը ներկայացնում է Հայաստանում պատվաստվելու պատրաստակամության աստիճանը, ինչպես և ներկայիս պատվաստանյութերի վարկանիշը ըստ տարբեր տարիքային խմբերի։

Loading...