19:51   26-04-2021
Ծիծեռնակաբերդը ուժ է ստանում Եռաբլուրից. այստեղ զոհի ինքնությունը վերափոխվեց հաղթողի
Թողնել մեկնաբանություն

Ծիծեռնակաբերդը  և Եռաբլուրը դիմահայաց են. նահատակված, առանց պայքարի
զոհ դարձած մեր պապերի և մեր օրերում սխրանք գործած մեր եղբայրների բարձունքներն իրար
են նայում. Ծիծեռնակաբերդը ուժ է ստանում Եռաբլուրից. այստեղ զոհի ինքնությունը վերափոխվեց
հաղթողի: Մեզ համար «Այլևս երբեք»-ը պիտի համակարգ  ու բանաձև դառնար. ոչ թե բաժակաճառ կամ ընդամենը
քաջալերանքի խոսքեր: Ողբերգությունը դիտարկվեց փող աշխատելու, նյութական բարիքներ կուտակելու
միջոց, իմիջ, տեսք՝ իբրև թե շատ ենք ցավում, չսահմանեցինք նպատակներ՝ մենք պիտի լինենք
լավագույնը գիտության մեջ, ռազմական արվեստում բարձրագույն նվաճումների պետք է հասնենք,
գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտներում  անհասանելի ձեռքբերումներ ունենանք, որովհետև մենք
ցեղասպանված ժողովուրդ ենք, իրավունք չունենք ցածր լինելու, սովորական լինելու: Անկախ
աշխարհի մեծ ու փոքրերի դիրքորոշումից՝ մեր գործողությունները պետք է միտված լինեն
կանխելու մեզ սպառնացող բոլոր տեսակ գոյաբանական խնդիրները: Եթե պետք է ատոմային ռումբ
ստեղծել, ուրեմն կստեղծենք, եթե պետք է քարուքանդ անել աշխարհը, ապա պետք է պատրաստ
լինենք նաև դրան: 

Loading...