14:23   28-04-2021
Օրվա իշխանական շահը պետք է ստորադասվի ազգի հավերժական շահերին. Սյունիքում սա լավ են գիտակցում
Թողնել մեկնաբանություն

1921-ի ապրիլի 27-ին Տաթևի վանքում
կայացավ Համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը պաշտոնապես կոչեց Լեռնահայաստանի
Հանրապետություն։ Սպարապետ Նժդեհը դարձավ Լեռնահայաստանի վարչապետը: Մեր պատմության
կարևորագույն տարեթիվն է, որովհետև սա վաստակած, գիտակցված  անկախություն էր, կամքի մեծագույն դրսևորում: Երբ
բոլշևիկները վերջնագիր էին ներկայացրել Նժդեհին՝ լքելու Զանգեզուրը՝ սպառնալով՝ զորքով
կգան հեռացնելու, Նժդեհը հանդուգն պատասխանում է՝ շուտ եկեք, շատ եկեք, որ շատ ջարդենք:
100 տարի անց պատմությունը կրկնվում է. կան ժամանակներ, որ իշխանության շահը պետք է
ստորադասվի պետականության, ազգային շահին: Սյունեցին ոչ մի միջանցք չի հանդուժելու.
օրեր առաջ Սյունիքում պարտվեց իշխանությունը. Սյունիքից է դարձյալ վերածնվում Հայոց
պետականությունը: 

Loading...