18:33   28-04-2021
Կասկածելի է Էրդողանի խիստ մեղմ արձագանքը Բայդենի քայլին. գուցե գործ ունենք թուրք-ամերիկյան խաղի հետ
Թողնել մեկնաբանություն

Քաղաքական գործընթացներում ոգևորվելը
սխալ է. սթափ է պետք դատել, այո, կարևոր էր Բայդենի՝ Ցեղասպանություն բառի արտաբերումը,
բայց չպետք է մոռանալ, որ նախագահներից Ռեյգանն էլ 1915թ.-ի իրադարձությունները իր
անունով է կոչել: Շատերը Բայդենի քայլը կպայմանավորեն թուրք-ամերիկյան հարաբերությունների
վատթարացմամբ, բայց այդ հարաբերությունները լավը չէին թե Օբամայի, թե Թրամփի օրոք:
Կասկածելի թվացող կետեր կան  այս գործընթացում.
գուցե սա թուրք-ամերիկյան լավ ծրագրված խաղ է: Բայդենի՝ մեկ օր առաջ Էրդողանին հեռախոսազանգով
տեղեկացնելը, Էրդողանի՝ շատ մեղմ արձագանքելը խիստ տարօրինակ են: Թուրքիայի ազգային
քաղաքականությանը հատուկ է հանուն մեծ շահի զոհաբերության գնալ. ուրեմն Թուրքիային
կամ մեծ նվեր մատուցել են  կամ դեռ նոր պիտի
մատուցեն:

Loading...