18:08   04-05-2021
Երբ Գորբաչովին ուղղված տասնյակ ստորագրություններով նամակը ցույց տվեցի հորս, ժպտաց, ասաց՝ ով է տեսել հողը ստորագրություններով ետ բերեն. հողը միայն զենքով, այրունով կվերադարձվի
Թողնել մեկնաբանություն

Սիմոն Աչիկգյոզյանը՝ Դեդը, Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից է. շարժման առաջին
օրերին Ակադեմիայի աստիճաններին հացադուլ սկսեց: Ես Բժիշկների նախապատրաստման ինստիտուտում
էի, նամակ էի գրել Գորբաչովին, ինստիտուտի այլազգի  զինվորականներն էլ ստորագրեցին նամակը, երբ այն հայրիկին
ցույց տվեցի,  ժպտալով ասաց՝ առաջին անգամ եմ
տեսնում, որ ստորագրությամբ փորձում են հող հետ բերել, հողը միայն զենքով, այրունով
կվերադարձվի: Հացադուլն ու նամակները պայքարի ռոմանտիկ ճանապարհն էր, որ պետք էր անցնել՝
հասունանալու համար: Հայրս, Թաթուլ Կրպեյանը, իրենց ընկերները շատ արագ անցան այդ փուլը:
Հայրս, իր ընկերները, լինելով գիտնական, պատմաբան, ընտրեցին զենքը. Ժամանակի միակ կոչն
ու կանչը զենքն էր: Հայրս ասում էր՝ ես չեմ կարող անկողնում մեռնել, զենքը ձեռքիս թուրքի
դեմ կռվելով պիտի մեռնեմ: 

Loading...