13:08   06-05-2021
Սեւանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշի է հասել
Թողնել մեկնաբանություն

2021 թվականի մայիսի 5-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշի է հասել՝ ծովի մակերեւույթից գտնվելով 1900 մետր 77 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա մայիսի 5-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 62 սանտիմետր բարձրության վրա։ 2021 թվականի հունվարից մինչեւ մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը,  Սեւանա լիճ է տեղափոխվել 71 միլիոն 897 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի նկատելի ավելացում։

Loading...