14:25   20-01-2017
Թուրքի հետ բարեկամություն չեն անում. Զոհրապը սա չգիտեր. «Պատգամավոր Զոհրապ էֆենդին»
Թողնել մեկնաբանություն

1900-ականների սկիզբը Օսմանյան կայսրությունում նման է 1930-ականների ներգաղթի  տարիներին, երբ մտավորականները, այդ թվում և Զոհրապը, հավատացին լավ երկիր կառուցելու կոչերին, ու աշխարհի տարբեր ծայրերից վերադարձան Օսմանյան կայսրություն: Թուրքի բարեկամությանը չհավատաց միայն Անդրանիկը: «Մի օր, երբ ժամանակը գա, ձեր Թալեաթն ու Էնվերը ձեզ էլ կկոտորեն»,-զգուշացնում էր Անդրանիկը: Զոհրապը, սակայն, առավել միամիտ էր: Նա ասում էր` ես նախ հայ եմ, ապա՝ օսմանցի: Նա ուզում էր պատգամավոր դառնալ հայ համայնքի խնդիրները լուծելու, Օսմանյան կայսրությունը ներսից փոխելու համար: «Պատգամավոր Զոհրապ էֆենդին» հաղորդաշարի այս թողարկմանը հաղորդման հեղինակ Նարինե Թուխիկյանն ու թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը շարունակում են ներկայացնել Գրիգոր Զոհրապի պատգամավոր դառնալու ուղին:

Loading...