14:54   09-05-2021
Image Description
Չինական հրթիռի բեկորներն ընկել են Հնդկական օվկիանոս
Թողնել մեկնաբանություն

«Չանչժեն-5Բ» հրթիռի բեկորները ներթափանցել են Երկրի մթնոլորտ մայիսի 9-ին: Դրանց մեծ մասն այրվել է, իսկ մնացորդներն ընկել են Հնդկական օվկիանոս, գրում է Կոմերսանտ-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն մտահոգություն էր հայտնել, որ հրթիռի բեկորները կարող են ընկնել բնակավայրերի վրա: ԱՄՆ Տիեզերական հրամանատարության գնահատմամբ՝ հրթիռի բեկորները մթնոլորտում կհայտնվեին մայիսի 9-ին Թուրքմենստանի երկնքում, սակայն ԱՄՆ զինվորականները այն խոցել չէին պլանավորում, հայտնել էր Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:

Loading...