15:03   09-05-2021
Image Description
Ֆինլանդիայի հետախուզությունը հայտարարել է Եվրոպայում զորք կիրառելու վերաբերյալ Ռուսաստանի պատրաստակամության մասին
Թողնել մեկնաբանություն

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակել է երկրի տասնամյա ռազմական հետախուզության մասին տվյալները, որոնցում առանձնահատուկ ուշադրություն է հատկացված Ռուսաստանին, գրում է Կոմերսանտ-ը:

Ֆինլանդիայի զինվորականներին նախ մտահոգում է Եվրոպայի հյուսիսում եւ Բալթյան ծովի շրջանում իրավիճակը, ինչպես նաեւ իրադրությունն այն վայրերում, որտեղ գտնվում են ֆինլանդացի խաղաղապահներ:

Ուժային քաղաքականության վերածնունդն ուժգնացրել է լարվածությունը Եվրոպայում: Ռուսաստանն, օրինակ, ցուցադրել է իր ունակությունն ու պատրաստակամությունը կիրառել զինված ուժեր որտեղ հնարավոր է, ներառյալ՝ Եվրոպան, սեփական նպատակներին հասնելու համար: Դա ուժգնացրել է ռազմական կոնֆրոնտացիան եւ ակտիվությունը Բալթյան ծովի շրջանում,-ասված է զեկույցում:

Loading...