16:47   09-05-2021
Image Description
ՀՀԿ-ն և «Հայրենիք»-ն ունեն գաղափարական ընդհանրություններ. Շարմազանովը՝ դաշինիքի ձևավորման մասին
Թողնել մեկնաբանություն

Հանրապետական և «Հայրենիք» կուսակցություններն ունեն գաղափարական ընդհանրություններ, ազգային արժեքների ջատագով են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «ՀՀԿ-Հայրենիք» դաշինք կազմելուն:

«Մենք գտնում ենք, որ «Հանրապետական-Հայրենիք» դաշինքը կարող է արդյունավետ գործել՝ ազգային պահպանողական դաշտում: Մենք ունենք նաև գաղափարական ընդհանրություններ, երկու կուսակցությունն էլ ազգային արժեքների ջատագով են, Արցախյան հարցում հայանպաստ լուծման կողմնակից են. ուժեղ եկեղեցի, ուժեղ կենտրոնացված պետություն, ուժեղ ազգային ավանդական արժեքներ»,-ասաց Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ «Հայրենիք» կուսակցությունը վերջին 1.5 տարում եղել է բոլոր ընդդիմադիր ջևաչափերում: Շարմազանովը նշեց, որ այսօր Հայաստանի ազգային ընդդիմադիր դաշտում գոնե ինքը չի ճանաչում որևէ քաղաքական ուժի, որը չի համագործակցել Արթուր Վանեցյանի գլխավորված «Հայրենիք» կուսակցության հետ:

Loading...