16:56   09-05-2021
Image Description
Իրանում կորոնավիրուսի տարածման տեմպը նվազում է
Թողնել մեկնաբանություն

Իրանի բոլոր նահանգները հաղթահարել են կորոնավիրուսի չորրորդ ալիքի գագաթնակետը, եւ այժմ վիրուսի տարածման նվազման միտում կա: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ շաբաթ օրը ելույթ ունենալով կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստին, գրել է Tasnim news-ը:

Ըստ նրա, չնայած ալիքի վերջին փուլում վարակվածների թվի կտրուկ աճին, զոհերի թիվը հավասարվել է երրորդ ալիքի թվին, ինչը նշանակում է, որ առողջապահության ոլորտն ավելի որակյալ է դարձել այս հիվանդության դեմ պայքարում, իսկ մարդիկ ավելի խստորեն են հետեւում սահմանափակումներին:

Ռոհանին տեղեկացրել է, որ ավարտվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի 30 միլիոն դեղաչափի գնումների գործընթացը, եւ միջոցառումներ են ձեռնարկվում մատակարարման ապահովման համար: Նա շեշտել է, որ մինչ ամառ տեղական պատվաստանյութերը եւս կօգտագործվեն պատվաստումների ծրագրում:

Գրում է՝ News.am-ը:

Loading...