«Վրաստանը պետք է Գերմանիայի կառավարությունից պահանջի 5 միլիարդ եվրոյի փոխհատուցում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում երկրի կրած վնասների համար», – Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ընդդիմադիր Լեյբրիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին: Ըստ նրա, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպան և Գերմանիան նացիզմից ազատելու համար Վրաստանն ամենաշատ զոհերն է տվել:
Նրա խոսքով ՝ Լեյբորիստական կուսակցությունը համապատասխան օրինագիծ է նախապատրաստում։
«Բոլոր երկրները փոխհատուցում են ստացել, բացի մեզանից: Լեյբորիստական կուսակցությունը պատրաստում է օրինագիծ, որով Գերմանիան 5 միլիարդ եվրո փոխհատուցում կբաշխի պատերազմում զոհված Վրաստանի քաղաքացիների ժառանգներին, նաև համակենտրոնացման ճամբարներում հայտնվածների ընտանիքներին ու ժառանգներին»,- լրագրողներին ասել է Նաթելաշվիլին:
Վրաստանի վետերանների հարցերով պետական ծառայության տվյալներով՝ Վրաստանից Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է 700 հազար մարդ: Պատերազմից վերադարձել է 300 հազարը:
Գրում է Shantnews.am -ը: