12:01   10-05-2021
ԱՄՆ-ն դիտարկում է Աֆղանստանից դուրս բերված զորքերը Տաջիկստանում և Ուզբեկստանում տեղակայելու հարցը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ն կարող է Աֆղանստանից դուրս բերված զորքերը տեղակայել Միջին Ասիայի երկրներում։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Լրատվամիջոցը գրում է, որ Վաշինգտոնին ռազմաբազաներ են հարկավոր ոչ միայն զինվորականների, այլև ԱԹՍ-ների, ռմբակոծիչների և հրետանու տեղակայման համար։

Ըստ ԱՄՆ կառավարության և Պենտագոնի աղբյուրների՝ Վաշինգտոնը պետք է կարողանա Քաբուլին աջակցութուն ցուցաբերել և զսպել «Թալիբան» արմատական շարժման զինյալներին։

Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքերի տեղակայման համար դիտարկվում են ոչ միայն այդ երկրին սահմանակից Ուզբեկստանն ու Տաջիկստանը, այլև Պարսից ծոցի երկրները։ Աղբյուրները միևնույն ժամանակ նշել են, որ Ուզբեկստանում և Տաջիկստանում զորքերի տեղակայումը դժվար կլինի Ռուսաստանի ռազմական ներկայության և Չինաստանի աճող ազդեցության պատճառով։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...