11:54   14-05-2021
Փաշինյանը չի ավարտել իր առաքելությունը. չստորագրված փաստաթղթեր դեռ կան. «Թարմ ուղեղով»՝ Ալեքսանդր Քանանյանի հետ
Թողնել մեկնաբանություն

1994 թ.-ից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը որևէ փաստաթղթով ամրագրված չէ: Նախկին և ներկա իշխանությունների անելիք պիտի լիներ՝ չեղարկել խորհրդային վարչական սահամնները, ընդունել նոր՝ մեզ համար ընդունելի տարբերակ: Այսօր էլ, երբ Սյունիքում սահամանային «ճշգրտումներ» են, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի, մի կողմից դա է խնդիր առաջացնում, մյուս կողմից կան տարածնքներ, որտեղ ՀՀ զինված ուժերը ներկա չեն: Ինչու նման ազատության դեպքում Ադրբեջանը չպիտի փորձեր ամրանալ իր նախընտրած դիրքերում:
Քանանյանը նշում է՝ նոյեմբերի 9-ից սկսած էլ քաղաքական դաշտում կայունացում չկա: Թե ով կգա իշխանության, քաղաքագետը էական այս պահին չի համարում. որ ուժն էլ գա, սպասարկելու է ՌԴ-ի շահը, որը հակասում է ՀՀ-ի շահին:

Loading...