10:38   15-05-2021
Image Description
Դիմում եմ մեր հզոր Սփյուռքի կառույցներին ու անհատներին․ Արման Թաթոյան
Թողնել մեկնաբանություն

Անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

 «Մեր երկրի բոլոր մարմիններին, միջազգային ատյանների պատվիրակություններում ընդգրկված պատգամավորներին, հասարակական-քաղաքական իրավասու կառույցներին ու մասնագետներին առաջարկում եմ աջակցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` առաջ տանելու Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Սյունիքի եւ Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը:

Այս առաջարկով դիմում եմ նաեւ մեր հզոր Սփյուռքի կառույցներին ու անհատներին:

Այդ նպատակի համար մենք կներկայացնենք անհրաժեշտ փաստեր ու հիմնավորումներ:

Անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար:

Սյունիքի եւ Գեղարքունիքի գյուղերի հարեւանությամբ, Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:

Մենք պետք է միասնական ջանքերով ու կոնկրետ քայլերով, միահամուռ ուժերով բոլորով միասին պայքարենք մեր առաջ կանգնած օրհասական մարտահրավերների դեմ, պայքարենք մեր իրավունքների ու մեր երկրի անվտանգության համար»,- գրել է նա։

Loading...