11:19   15-05-2021
Իսրայելի օդուժը հարված է հասցրել Գազայի հատվածում ՆԳՆ շենքին. ԶԼՄ-ներ
Թողնել մեկնաբանություն

Իսրայելի ՌՕՈՒ-ն ուրբաթ օրը հարված է հասցրել Գազայի հատվածի արևմուտքում գտնվող ՆԳՆ շենքին։ Նման պնդմամբ հանդես է եկել թուրքական Ihlas գործակալությունը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Մինչդեռ, ինչպես տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, ավիացիան խոցել է Գազայի հյուսիսում ծայրահեղականների հակատանկային ստորաբաժանումը: Բացի այդ, զինվորականները նույն տարածաշրջանում ոչնչացրել են երկու հակատանկային կայան։

Մայիսի 10-ից Գազայի հատվածում իսրայելական բանակն ու պաղեստինյան խմբավորումները չեն դադարեցնում հրթիռակոծությունները: Նրանք հետևել են մայիսի սկզբին Արևելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած անկարգություններին, որոնք հրահրվել են Իսրայելի դատարանի որոշմամբ՝ Շեյխ-Ջարախ թաղամասում գտնվող արաբական ընտանիքներից տներ առգրավելու մասին: Ուրբաթ օրը հրեական պետության ԶԼՄ-ները տեղեկացրել են գնդակոծությունների հետևանքով զոհված ինը իսրայելցիների մասին: Ափամերձ անկլավի իշխանությունների տվյալներով՝ պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 120-ը, առնվազն 900 մարդ վիրավորվել է:

Loading...