11:21   15-05-2021
Բայդենը չեղյալ է հայտարարել իր նախորդի ստորագրած յոթ հրամանագրերը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի յոթ հրամանագրերը, որոնք ստորագրվել էին 2020-ի մայիսից մինչեւ 2021 թվականի հունվար: Բայդենի երդմնակալությունից անմիջապես առաջ Թրամփը մի շարք նախաձեռնություններ էր ստորագրել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ Սպիտակ տան` Բայդենը չեղարկել է նաեւ Թրամփի կողմից ներկայացված մի կանոն, համաձայն որի միգրացիոն մարմինները կարող էին մերժել կացության թույլտվություն տրամադրել` պատրվակով, որ ներգաղթյալը կարող է «բեռ» դառնալ ամերիկյան հարկատուների համար: «Դա չի նպաստում Միացյալ Նահանգների շահերին»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որով նա հանձնարարում է վարչակազմին անհրաժեշտ փոփոխություններ կատարել գործող կանոններում:

Բացի այդ, Բայդենը չեղյալ է հայտարարել ամերիկյան հուշարձանների, արձանների պաշտպանության մասին հրամանագիրը, որը Թրամփը ստորագրել էր` գաղութային դարաշրջանի հերոսների հուշարձանների քանդումից հետո ամբողջ երկրում ռասիզմի դեմ բողոքների ֆոնին: 

Գրում է՝ News.am-ը:

Loading...