11:52   15-05-2021
Աֆղանստանի նախագահը քաղաքացիական պատերազմի մտավախություն ունի՝ ԱՄՆ զորքերի հեռանալուց հետո
Թողնել մեկնաբանություն

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտարարել է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո երկրում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել, հայտնում է Gazeta-ն՝ հղում անելով Spiegel-ին:

«Քաղաքացիական պատերազմի հավանականություն կա: Բայց դա չի կարելի թույլ տալ»,- ասել է նախագահը:

Միեւնույն ժամանակ Հանին հավելել է, որ 2014 թվականից հետո, երբ երկրում ՆԱՏՕ-ի մարտական առաքելությունը ձեւափոխվեց ուսումնական առաքելության, շատերը դրանում «հանրապետության մայրամուտի» մոտենալը տեսան:

«Բայց մեզ մոտ ամեն ինչ ստացվեց: Այդ ամենը խոսելու խնդիր է՝ որքան հաճախ են մարդիկ խոսում ապակայունացման սցենարի մասին, այնքան ավելի շատ ենք բռնության բախվում»,- ասել է Հանին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կատարել է իր առաքելությունն Աֆղանստանում եւ մայիսի 1-ից կսկսի զորքերը դուրս բերել երկրից:

Loading...