13:49   15-05-2021
Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու դեպքի առթիվ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալված
Թողնել մեկնաբանություն

Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում մայիսի 14-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում մայիսի 14-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, մի խումբ անձինք փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և 10-15 րոպե կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ քաշքշել էին ճանապարհը բացել պահանջող քաղաքացիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ժամը 17:47-ին 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով։

Մեկ անձ ձերբակալվել է։ Ձերբակալված 44-ամյա տղամարդը ոստիկանության Գորիսի բաժնում բռունցքով կոտրել է աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին։

Կատարվում է նախաքննություն:


Loading...