14:18   15-05-2021
Քաջարան-Մեղրի հատվածում քարաթափում է տեղի ունեցել
Թողնել մեկնաբանություն

Սյունիքի մարզի Քաջարան-Մեղրի հատվածում քարաթափում է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը նշեց, որ ներկայում Մեղրիի ճանապարհաշինարարական ընկերությունը մաքրման աշխատանքներ է իրականացնում:

«Արտառոց բան չկա, ամեն տարի էլ լինում է: Տեղանքն այնպիսին է, որ ամեն տարի գարնանն առատ տեղումներով պայմանավորված լինում են նման դեպքեր: Հիմա մաքրման աշխատանքները կատարվում են, կարծում եմ, որ շատ արագ ամբողջությամբ կավարտեն»,-ասաց համայնքի ղեկավարն՝ ավելացնելով, որ ճանապարհն արդեն ամբողջությամբ փակ չէ, մասնակի երթևեկություն կա:

Loading...